Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 15-ին, տեղի է ունեցել «Անձը եւ պաշտոնը» գրքի շնորհանդեսը: Այն տեղի է ունեցել «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում:
Գրքի հեղինակներն են Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնագետները. ՓԱԲ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանը, դատահոգեբանական փորձաքննության բաժնի պետ Մարինե Պետրոսյանը, ՓԱԲ-ի գիտխորհրդի անդամ, ԵՊՀ-ի դասախոս Դավիթ Ամիրյանը:
Գիրքը հրատարակվել է ՀՀ նախագահի աշխատակազմին առընթեր Կառավարման ակադեմիայի պատվերով:
Նշենք, որ Հայաստանում առաջին անգամ է նման գիրք հրատարակվում: ՓԱԲ-ի մասնագետ հոգեբանները բացատրում են, թե որքան օգտակար է հոգեբանության իմացությունը՝ ճիշտ կադրային քաղաքականություն վարելու համար: Գիրքը կարեւոր է այն ղեկավարների համար, որոնք ցանկանում են առողջ աշխատանքային թիմ ստեղծել, որտեղ մասնագետները համապատասխանում են պաշտոններին: Դա վերաբերում է ինչպես պետական հաստատություններին, այնպես էլ բիզնեսին: Ելույթ ունեցողներն ընդգծել են գրքի գործառական կարեւորությունը:





























