ՀՅ Դաշնակցություն խմբակցության նախաձեռնությամբ մյուս խմբակցությունների ներկայացուցիչները, բացառությամբ իշխող ՀՀԿ-ի եւ դրա կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի, խորհրդակցություններ են անցկացնում՝ կապված կուտակային կեսաթոշակային համակարգին անցում կատարելու վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստի տապալման հետ: Այս մասին հաղորդում է  NEWS.am-ի թղթակիցը:

Խորհրդակցությանը մասնակցում են ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» եւ ՀՅ Դաշնակցություն խմբակցությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության ավարտից հետո հայտարարություն կլինի:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող ՀՀԿ խմբակցությունը տապալել է խորհրդարանի արտահերթ նիստը՝ կապված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով տեղափոխելու հետ: