ԱՄՆ գաղտնի ծառայությունների աշխատակիցները վերջին մի քանի տարիների ընթացքում խախել են աշխարհի 17 երկրներում վարքի նորմերը:
Սենատոր Ռոնալդ Ջոնսոնի խոսքով՝ այդ դեպքերը լիովին հակասում են Գաղտնի ծառայությունների ղեկավարության այն հայտարարություններին, որ գործակալությունը չի նպաստում եւ թույլ չի տալիս աշխատակիցների անթույլատրելի վարք:
Ինպես Washington Post-ին են հաղորդել անանուն աղբյուրները, հատուկ գործակալները մարմնավաճառներ են վարձել եւ այցելել են հասարակաց տներ՝ ծառայողական գործուղումների ընթացքում, արտամուսնական կապեր են ունեցել եւ կապի մեջ են եղել օտարերկրյա քաղաքացիների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























