Թբիլիսիի քաղաքային դատարանը հրաժարվել է դիտարկել Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիի բողոքները՝ կապված նախագահական ընտրությունների վերանաման հետ: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Հիշեցնենք, որ Նաթելաշվիլին նախագահի 23 թեկնածուներից մեկն էր: ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն՝ նա հավաքել է ձայների 2,88 տոկոսը: Երկրի նախագահ է դարձել «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: