Ճապոնիայի Տիբա պրեֆեկտուրայում գտնվող դիզելային վառելիքի եւ մազութի վերամշակման եւ մաքրման գործարանում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով զոհվել է երկու, վիրավորվել 15 մարդ:
15 վիրավորներից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Պայթյունը որոտացել է նոյեմբերի 15-ին: Ոստիկանության տվյալներով՝ պայթել է մեքենայի յուղով բեռնված ցիստեռնը, որից հետո հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, բայց հրդեհտ դեռ չի մարվել:
Ձեռնարկություններից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող շենքերում պայթյունի ալիքից կոտրվել են ապակիները: Ձեռնարկությանը լրջորեն տուժել է, մասնակիորեն ավերվել են պատերը: Բնակիչների վկայությամբ՝ պայթյունի ալիքն այնքան ուժգին է եղել, որ իրենք մտածել են, որ ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «Կիոդո»-ն:
Գործարանն ամեն օր վերամշակում է ավելի քան 100 կգ օգտագործված դիզելային վառելիք եւ մազութ, որոնք ստանում է Հոնսյու կղզու կենտրոնական շրջանների ձեռնարկություններից:





























