Հայաստանի կառավարությունը ապրիլի 1-ին կայացած նիստում ուշագրավ մի որոշում է ընդունել, ըստ որի՝ այսուհետեւ իրավախախտում կատարած հետիոտնից կամ ուղեւորից նույնպես, ինչպես եւ վարորդից, հնարավոր է դարձել տեղում գանձել նշանակված տուգանքը։
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարությունը նաեւ հավանություն է տվել ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թթ. բարեփոխման ծրագրի հայեցակարգին եւ ծրագրին, որի նպատակն է՝ քաղաքացիներն իրենց զգան ավելի անվտանգ եւ վստահեն ոստիկանությանը։
Ի դեպ, նիստում Հայաստանի ոստիկանապետը վարչապետին հայտնել է, որ վերջերս Իրանի քաղաքացիների մեծ հոսքի պայմաններում հասարակական կարգի լուրջ խախտումներ չեն արձանագրվել:




























