NEWS.am-ը ներկայացնում է հատվածներ լրագրող, իտալական «Osservatorio Balcani e Caucaso» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Լուկա Ձանոնիի հոդվածի, որը հրապարակվել է պարբերականի կայքում:
Ադրբեջանում վերջերս կայացած նախագահական ընտրությունները ԵԱՀԿ կողմից ճանաչվեցին կազմակերպքության դիտորդական առաքելության պատմության մեջ վատագույնը, իսկ Եվրախորդարանի պատգամավորներն իտալացի Պինո Արլակիի գլխավորությամբ դրանք անվանեցին ազատ ու թափանցիկ:
Սա խավիարային քաղաքականությունն է: Խավիարը(1 կգ դիմաց 1500 եվրո արժեքով) շքեղության խորհրդանիշն է, իսկ վերջին ժամանակներում խորհրդանշում է որոշ երկրների կողմից իրենց ճշմարտացիությունը ապացուցելու հնարավորություն: Ադրբեջանն աշխարհում լավագույն խավիարմ է արտադրում, բացի այդ վերջին ժամանակներում առանձնանում է իր դիվանագիտական գործունեությամբ:
2012թ.-ին «Եվրոպական կայունության նախաձեռնություն»(ESI) հետազոտական կենտրոնը հրապարակեց զեկույց ՝ «Խավիարային քաղաքականություն. ինչպես Ադրբեջանը ստիպեց լռել Եվրոպայի Խորհրդին»: Զեկույցում ուսումնասիրվում են Ադրբեջանը եվրոպական արժեքներին ու ժողովրդավարական չափանիշներին մոտեցնող գործընթացի փուլերը, սակայն դրա փոխարեն կարող է հանգեցնել նրան, որ «խավիարի» դիմաց Եվրոպան աչք փակի մարդու հիմանական իրավունքների սահմանափակումների վրա: Իհարկե, «Եվրոպական կայունության նախաձեռնության» համաձայն, «ԵԽԽՎ-ում Ադրբեջանին պաշտպանողներից ոչ բոլորն էին շահ հետապնդում: Սակայն որոշ հանգամանքներ թույլ են տալիս մտածել, որ կոռոպցիան իր դերը խաղացել է»:
«Մինչեւ 1990-ական թթ. Ադրբեջանը քշված պետություն էր: Աստիճանաբար նրա նշանակությունն աճեց, երբ հասկացավ, թե ինչպես կարելի է օգտվել Եվրոպայից, ստեղծեց արդյունավետ ու վճռական տրամադրված լոբբի»,-ասել էր Բրյուսելի պաշտոնյաներից մեկը:
Նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը, ով մոտ էր Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողի պաշտնում նշանակվելուն, 2009թ.-ի իրադարձությունների առթիվ հայտնել էր. «Ժամանակ առ ժամանակ տեսանելի դարձող, բայց մեծամասամբ գաղտնի ցանցը մոբիլիզացվել է, որպեսզի կանխի իմ նշանակումը… Ադրբեջանը կտրականապես դեմ էր ու պատճառն ակնհայտ էր: Նորվեգիան մշտապես բարձրաձայնում էր Արբեջանում մարդու իրավունքների խախտման մասին»:
2013թ.-ի ընտրությունների թեման փակ չէ: Ընտրությունների ընթացքում՝ հոկտեմբերի 9-ին, Եվրախորհրդարանի պատգամավորների այցն Ադրբեջան հարցական տակ է: « European Voice» թերթը հոկտեմբերի 17-ին հոդված հրապարակեց՝ «Պատգամավորները պետք է բացատրեն իրենց այց Ադրբեջան»: «Միակ ընդունելի բացատրությունները կարող են լինել տարրական հիմարությունը կամ մանրախնդիր ծախվածությունը»: Թերթը ներկայացնում էր նաեւ «ընտրական զբոսաշրջության դուրս եկած» պատգամավորների անունները:
«Զարմանալի չէ: Հայտնի է, որ Եվրախորհրդարանի մի շարք անդամներ «Ադրբեջանի բիզնես-ցուցակում են»: Աղբյուրը չի թաքցնում, որ ամանորյա շքեղ զամբյուղները, այդ թվում նաեւ խավիարը, հանգիստ հասնում են բրյուսելյան գրասենյակներ:
Իրականում այն ամենը, ինչ նախորդ ամիս տեղի ունեցավ Բաքվում, ուրվագծում է մոնիթորինգի առաքելությունների որոշակի ջրբաժան գիծ: Մինչ այդ երբեք այսքան հստակորեն չի նշվել ԵԱՀԿ-ի ու ԺՀՄԻԳ-ի միջեւ հեռավորությունը եւ կարճաժամկետ առաքելություններով հարված է հասցրել Եվրոպայի առավել հարգված որոշ հաստատությունների հեղինակության վրա: ԵՄ-ն եւ նրա խորհրդարանը ցույց տվեցին, որ իրենք գիտեն ինչպես արձագանքել: Այժմ անհրաժեշտ կլինի, որ կարեւոր ինստիտուտներն այս միանգամայն անհավատալի պատմությանը հստակություն տան ու հնարավորինս շուտ մտածեն ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների կարեւորության մասին:





























