Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում 30-ամյա հայ է կալանավորվել վիճակախաղի տոմս գողանալու փորձի համար: Այս մասին գրում է «Glendale News-Press» թերթը:
Հարություն Վարվարյանը կալանավորվել է կողոպուտի կասկածանքով, ինչպես նաեւ վանդալիզմի մեղադրանքով՝ Գլենդելի բանտ տեղափոխելիս պարեկային մեքենայի ապակիները կոտրելու փորձի համար:
Տուժած տղամարդը, որից փորձ էր արվել գողանալ վիճակախաղի տոմսը, ոստիկանությանը պատմել է, որ լցակայանում Վարվարյանը թափահարել է դանակը եւ պահանջել, որ իրեն տա վիճակախաղի տոմսը: Ոստիկանները դեպքի վայր էին ժամանել եւ Վարվարյանին հայտնաբերել կայանած երկու մեքենաների հետեւում պահ մտած:





























