Վրաստանի բոլոր նահանգապետերը Միխայիլ Սահակաշվիլիին հրաժարականի մասին դիմումներ են ներկայացրել:

Նահանգապետերի հրաժարականը հետեւել է երկրում նախագահական ընտրություններին, որոնց ժամանակ հաղթանակ է տարել «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Նա պաշտոնապես իր պարտականությունների կատարմանն է անցնելու նոյեմբերի 17-ից:

Հաջորդ նահանգապետերին նշանակելու է արդեն կառավարությունը՝ Իրակլի Գարիբաշվիլիի գլխավորությամբ: Վերջինս Իվանիշվիլիի համախոհն է:

Սահակաշվիլիի կողմնակիցներն առայժմ ներկայացնում են մի շարք ՏԻՄ-եր: Վրաստանում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան 2014թ: