«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նոյեմբերի 15-ին կայացել է 2 մլն 650 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը եւս կազմել է 404 դրամ:
Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնել են նոյեմբերի 11-ից նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների տվյալները:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90,353,930 ԱՄՆ դոլար 404.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 99,147,129 ԱՄՆ դոլար 405.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 14,430,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 404.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2,342,304 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,885,188 EUR 541.49 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,703,236 EUR 545.24 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 759,547,025 ՌԴ ռուբլի 12.28 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 143,255,606 ՌԴ ռուբլի 12.46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Նոյեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 44.7 մլն ԱՄՆ դոլար:





























