Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն չի մասնակցի երկրի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը՝ կապվպած առողջական խնդիրների հետ:
Արարողությանը ներկա գտնվելու հրավիրատոմսեր են ուղրակվել թե Շեւարդնաձեին, թե առայժմ մինչ օրս գործող Միխայիլ Սահակաշվիլիին, որն առայժմ հայտնի չէ, մասնակցելու է, թե ոչ: Այս մասին գրում է «Նովոստի-Գրուզիան»:
Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին:
Հիշեցնենք, որ Շեւարդնաձեն Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1992 – 2003 ընկած ժամանակահատվածում:





























