NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «The Economist» ամսագրի կայքի «Արեւելյան մոտեցումներ» բլոգում հրապարակվախ հոդվածը:
2013թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքները Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում լիովին սպասելի էին: Վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «Վրասական երազանք» կուսակցության թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերի 27-ին անցավ նախագահական իր առաջին պաշտոնավարմանը, փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ նախագահ ընտրվեց, իսկ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում երրորդ անգամ անընդմեջ նախագահ ընտրվեց: Այնուամենայնիվ, ընտրությունները վկայում էին ամեն երկրում ժողովրդավարության դրության մասին:
Լավ նորությունն այն է, որ օտարերկրյա դիտորդները Վրաստանի ընտրությունները անվանեցին «արդյունավետ ու թափանցիկ», որոնք անցկացվել են «բարեկամական ու կառուցղական մթնոլորտում»: «Վրացական ժողովրդավարությունը ծաղկում է ապրում»,-եզրափակել էր դիտորդական առաքելություններից մեկի ղեկավարը: Սակայն սահմանադրական վերջին ռեֆորմներից հետ նախագահի դիքորոշումը նվազ կարեւոր է, քան վարչապետի դերը: Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ պաշտոնը թողնելուց հետո հետին պլանում կլինի ու կկենտրոնանա քաղաքացիական հասարակության զարգացման վրա: Նա ժխտում է, թե ետնաբեմից ազդելու է կառավարության վրա: Շատերը կասկածում են: Վրաստանում քաղաքական նոր «արքաների ստեղծողը» հանդիսանում է նաեւ երկրի ամենաշռայլ բարերարն ու խոշորագույն անհատ ներդրողը. Սա բավական մեծ իշխանություն է կենտրոնացնում մեկ անձի ձեռքում: Ուսումնասիրողները նաեւ վախենում են, որ հեռացող նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հնարավոր ձերբակալությունը կհանգեցնի նրան, որ ապագա առաջնորդները չեն ցանկանա հեռանալ իրենց լիազորությունների ավարտից հետո, ու դա կվնասի երկրի եվրոպական ձգտումներին:
Ընտրությունները Հայաստանում լի էին դրամայով. ընտրությունների նախօրեին կրակոց թեկնածուներից մեկի վրա, մեկ այլ թեկնածուի հացադուլ ի նշան բողոքի արդյունքների դեմ: Ընդդիմադիր ազդեցիկ մի քանի խմբեր որոշեցին շմասնակցել՝ վկայակոչելով իշխող Հայաստանի Հանրապետակակն կուսակցության կողմից կեղծումների հավանականությունը: Օտարերկրացի դիտորդները նշեցին «ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշի ու գործող նախագահի օգտին քվեների թվի միջեւ կասկածելի հարաբերակցության» մասին:
Իշխող կուսակցության հաղթանակը 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններում ու Երեւանի քաղաքապետի ընտրություններում այս տարվա մայիսին ավելի շատ անտարբերություն ծնեց, քան զայրույթ: Հասարակական դժգոհությունը շարունակվում է, ինչի մասին են վկայում անցյալ շաբաթ տեղի ունեցած ցույցերն ու ամռան ընթացքում: Սակայն, բախվելով զանգվածային գործազրկությանն ու կոռուպցիային, շատ հայեր «ոտքով են քվեարկում» ու արտագաղթում են:
Ադրբեջանի նախագահական ընտրությունները հոկտեմբերի 9-ին էլ ավելի շատ անհանգստության տեղիք են տալիս: Նախընտրական շրջանում ակնհայտ էր կառավարության քննադատության պարբերական ճնշումը: Դեմոկրատական ինստիտուտների ու մարդու իրավունքների հարցերով բյուրոյի, Եվրոպայում անվտանգության ու համագործակցության հարցերով կազմակերպության դիտորները ընտրությունների օրվա ամեն փուլում «լուրջ խնդիրներ» արձանագրեցին, մասնավորապես ձայների հաշվառման ժամանակ: Ամերիկայի Պետդեպարտամենտը տարածեց նմանատիպ նախազգուշացում: Տեղական լրագրողներն ու դիտորդները «YouTube»-ում ընտրությունների չարաշահումների վերաբերյալ տեսանյութ տեղադրեցին:Սակայն զարմանալին այն է, որ 49 այլ դիտորդական խմբեր քվեարկությանը դրական գնահատական տվեցին:
Հարցն այն է, թե ում կարելի է վստահել: Ադրբեջանը հեղինակավոր արտասահմանյան հաստատություններին սիրաշահելու փորձ ունի, որպեսզի երկրում իր ռեպրեսիվ վարքգծին միջազգային լեգիտիմություն տա: Չհաշված մի քանի տեսանելի բացառություններ՝ նրանցից շատ քչերն էին խրախուսում Բաքվին փոխել իր մեթոդները:





























