Թուրքիայի Դիարբեքիրի քաղաքի
Ինչպես Դիարբեքիրից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Թուրքիայի ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում (Երեւանի ժամանակով 00:00-ին) Մերձավոր Արեւելքի խոշոր ցուցահանդեսներից մեկին մասնակցող Հայաստանի պատվիրակության անդամներից մի քանիսը երբ գտնվել են հյուրանոցի դիմաց, երկու անծանոթներ հյուրանոցի ուղղությամբ նետել են 2 ձայնային ռումբ եւ արագ անհետացել մթության մեջ: Բարեբախտաբար, ռումբերը չեն պայթել:
Հայաստանի պատվիրակության անդամներից նշեցին, որ անհայտ անձիք ռումբերը նետել են այն պահին, երբ հյուրանոցից դուրս են եկել փողկապով տղամարդիկ, որոնք պաշտոնյայի տպավորություն են թողել եւ հավանաբար, ռումբերը նրանց են ուղղված եղել:
Արագ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, քանի որ տվյալ հյուրանոցում հաջորդ օրը մնալու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ձայնային ռումբեր նետելու փաստը կապում են Էրդողանի ժամանման հետ:
Հյուրանոցի շուրջը սահմանվել են անվտանգության խիստ միջոցառումներ եւ հերթապահության համար ժամանել են մեծ թվով ոստիկաններ:





























