Փրկարար ծառայությունը նոյեմբերի 16-ին, ժամը 00.26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին` «Չայնիի» մոտակայքում այրվում է ավտոմեքենա:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.01-ին, մարվել` 01.13-ին:

Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին այրվել է 1970 թ. ծնված Լ. Դ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի IEI 038 պետհամարանիշի ավտոմեքենան` ամբողջությամբ: