Լեհաստանի տրանսպորտի եւ ջրային տնտեսության նախարար Սլավոմիր Նովակը պաշտոնը լքել է 6 հազար դոլարանոց թանկարժեք ժամացույցի հետ կապված սկանդալի պատճառով, որը նա չէր ներառել իր ունեցվածքի մասին հայտարարագրում։ Վարչապետ Դոնալդ Տուսկը ընդունել է նրա հրաժարականը, հայտնում է Wirtualna Polska-ն։
Ըստ իրավապահների՝ Նովակը պարտավոր էր թանկարժեք ժամացույցը ներառել տեղեկանքում, քանի որ այն 17 հազար զլոտայից ավելի արժե։ Ըստ օրենքի՝ լեհ պաշտոնյաները պետք է ունեցվածքի մասին հայտարարագրում նշեն 10 հազար զլոտայից ավելի արժեք ունեցող բոլոր իրերը։ Նովակի թանկարժեք ժամացույցը նկատել է Լեհաստանի սեյմի օպատգամավոր Անջեյ Ռոմնեկը՝ նրա դեմ նամակ ուղարկելով դատախազություն։
Լեհաստանի լրագրողները պարզել են, որ տրանսպորտի եւ ջրային տնտեսության նախարարը սերտ համագործակցել է պետության հետ պայմանագրեր կապող գործարարների հետ։ Թերթերից մեկում գրել էին, որ Նովակը գործարարներից մեկի հետ փոխանակվել են ժամացույցներով։
NEWSru.com-ը գրում է, որ 2012թ. ամենաթանկարժեք ժամացույցը կրում էր Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը։ Ըստ լրատվամիջոցների՝ ժամացույցը Bovet-ի Fleurier Minute Repeater մոդելն էր՝ 18 կարատ սպիտակ ոսկուց։ ԱՄՆ-ում այդ մոդելի մանրածախ գինը կարող է լինել մոտ 300 հազար դոլար։





























