Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Բոլ Սթեյթ պետական համալսարանում։

Ոչ ոք չի տուժել, սակայն ժամանած ոստիկանները շղթայել են տարածքը՝ բոլոր հանգամանքները պարզելու համար։

Առաջին րոպեներին հաղորդվել է պատանդի մասին, սակայն այդ լուրը չի հաստատվել։ Վարկածներից մեկով՝ կամպուսի բնակիչներից մեկը որոշել էր ատրճանակով կրակելու վարժանքներ կատարել։

Զենքը կարող էր նաեւ պատահաբար  պարպվել հսկիչների ձեռքում, հայտնում է polit.ru-ն՝ վկայակոչելով  Fox59.com-ը։

Ոստիկանությանն այդպես էլ չի հաջողվել ձերբակալել Բոլ Սթեյթի համալսարանում կրակոցների հեղինակին, գրում է Associated Press-ը։ Իրավապահները խուզարկել են կամպուսը եւ շրջակա տարածքները, բայց ոչ զենք են գտել, ոչ էլ կրակողին։

Շրջափակումը հանվել է, ուսանողների ազատ երթեւեկը վերականգնվել է, հայտնում է gazeta.ru-ն։