Ֆիլիպիններում հզոր «Հայան» թայֆունից հետո Ֆիլիպինների այլ վայր տեղափոխված  1,87 մլն բնակիչների ավելի քան 80%-ը ստիպված է փողոցում ապրել՝ փախստականների ճամբարում տեղերի անբավարարության պատճառով։

Մարդիկ փլատակներից եւ ձեռքի տակ եղած նյութերից ժամանակավոր կացարաններ են կառուցում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ճապոնական NHK հեռուստաալիքը։

Որոշ տվյալներով՝ արտասահմանից ուղարկված մարդասիրական օգնությունը աղետյալ գոտու բնակավայրերի մեծ մաս չի հասնում՝ տրանսպորտի եւ վառելիքի անբավարարության պատճառով։ 160000-ից ավելի տուն հիմնովին ավերվել է, եւս  130000-ը լուրջ վնաս են կրել։