Մոտ 40 դատապարտյալներ են փախել Եմենի հարավում գտնվող բանտից՝ ապրիլի 1-ին տեղի ունեցած պայթյունից հետո:
Միջադեպի արդյունքում, Reuters-ի տվյալներով, տուժել են չորս ձերբակալվածներ:
Պայթյունը տեղի է ունեցել Դալի նահանգում՝ երկրի հարավում, որը անկախ էր մնում մինչեւ 1990թ., Հյուսիսային Եմենի հետ միավորումը: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, բոլոր փախածները պատկանում են հարավային անջատողական շարժմանը, որը հանդես է գալիս նախագահ Ալի Աբդուլլա Սալեհի կառավարման դեմ:




























