Ներդրողները 4,5 մլրդ դոլար կստանան  JPMorgan Chase ֆինանսական կորպորացիայից՝ խարդախությունների գործով մինչդատական կարգավորման շրջանակում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, որոնք կապված էին 2007թ. ԱՄՆ-ի հիփոթեքային շուկայում սկսված ճգնաժամի հետ, նոյեմբերի 15-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը։

Երբ դատարանը հավանություն տա կողմերի որոշմանը, հայտնի կդառնա փոխհատուցման վերջնական գումարը, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը ։

21 ներդրողների հետ ձեռքբերված համաձայնագիրը JPMorgan-ին ներկայացվող պահանջների կարգավորման հերթական քայլն է։ 2013թ. հոկտեմբերին ոչ պաշտոնական տվյալներ էին հայտնվել այն մասին, թր կորպորացիան ԱՄՆ-ի իշխանությունների հետ պայմանավորվել է  13 մլրդ դոլար վճարելու մասօն՝ իր գործունեության նկատմամբ հետաքննությունը դադարեցնելու դիմաց։ Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել էին, որ այդ գումարը կարող է նվազել 4 մլրդ-ով՝ հարկային պահումների հաշվին։

JPMorgan Chase-ի նկատմամբ հետաքննությունն առնչվում է դրա 2005-2007թթ. գործունեությանը։