Հնդկաստանում ոյեմբերի 16-ին ավտոպատահարի հետեւանքով 20-ից ավելի մարդ է զոհվել հնդկական հարավային Կարնատակա նահանգում։
Շրջված բեռնատարի թափքում մոտ 40 մարդ է գտնվել, հիմնականում՝ դաշտային աշխատողներ։
Նրանք հարեւան Մահարաշթրա նահանգ էին գնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով NDTV-ն։
Վարորդը մեծ արագությամբ ընթանալիս է եղել ճանապարհի վատ հատվածում, արդյունքում բեռնատարը շրջվել է, 21 մարդ զոհվել է։
Ոստիկանությունը ենթադրում է, որ ողբերգության պատճառը բեռնատարի գերծանրաբեռնվածությունն է եղել։





























