Ռուսական իշխանությունների որոշմամբ Սոչիում միգրացիոն ռեժիմը կխստացվի Օլիմպիադա-2014-ի անցկացման ընթացքում։ Համապատասխան հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Փաստաթղթով սահմանվում է, որ մշտական կամ ժամանակավոր բնակության համար Սոչի ժամանած  ռուսաստանցիները կպարտավորվեն երեք օրից ոչ ուշ դիմել գրանցում ստանալու համար, հայտնում է inotv.rt.com-ը։

Սա չի վերաբերում հյուրանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում, զբոսաշրջային կայաններում եւ հիվանդանոցներում գտնվողներին։

Խաղերին չմասնակցող արտասահմանցիների ժամանակավոր բնակության ժամկետը կկազմի  30 օրից ոչ ավելի։

Այս պահանջները չեն տարածվում օլիմպիական վկայականներ, ինչպես նաեւ օլիմպական օբյեկտներ այցելելու իրավունք ունեցող ռուսաստանցիների եւ արտասահմանցիների վրա։

Նոր օրենքները կգործեն հունվարի 7-ից մարտի 21-ը։

Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի  7-ից 23-ը։