Արդեն չորրորդ անգամ Տաջիկստանի նախագահ ընտրված  Էմոմալի Ռահմոնի երդմնակալության արարողությունը կայացել է Դուշանբեում, հայտնում է gazeta.ru-ն։

Էմոմալի Ռահմոնը հաղթել էր 2013թ. նոյեմբերի 6-ին կայացած ընտրություններում՝ ավելի քան 84% ձայն ստանալով։

Տաջիկստանում նախագահական ժամկետը յոթ տարի է։

Նա առաջին անգամ նախագահ էր ընտրվել 1992թ.։