Մախաչկալայի արվարձանում հատուկ գործողության ժամանակ ուժայինները սպանել են երեքից հինգ ենթադրյալ գրոհայինի, որոնց թվում կարող է գտնվել նաեւ Դմիտրի Սոկոլովը, հաղորդում են Դաղստանի իրավապահ մարմինները:
Ավելի վաղ Մախաչկալայի Կիրովի շրջանի Սեմենդեր գյուղում ԱՀԿ ռեժիմ էր հայտարարվել: Տներից մեկում արգելափակվել էին Դաղստանի ընհատակյա խմբավորումներից մեկի անդամները, այդ թվում անեւ Դմիտրի Սոկոլովը՝ 31-ամյա Նաիդա Ասիյալովայի քաղաքացիական ամուսինը. վերջինս ինքն իրեն պայթեցրել էր Վոլգոգրադի երթուղային ավտոբուսում: 2013թ.-ի հոկտեմբերին տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 6 մարդ, ավելի քան 50-ը վիրավորվել էին, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Գրոհայինների չեզոքացմանը նախորդած բանակցությունների ժամանակ 21-ամյա Դմիտրի Սոկոլովը(որոշ տվյալներով՝ կրում էր «Ժիրաֆ»(ընձուղտ) մականունը) իր վրա է վերցրել Վոլգոգրադում ավտոբուսի պայթեցման պատասխանատվությունն ու հայտնել էր, որ անձամբ է պատրաստել կնոջ պայթեցրած ականը:





























