Փրկարար ծառայությունը նոյեմբերի 18-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Անդրանիկի փողոցում այրվում են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.55-ին, մարվել՝ 01.08-ին:

Պարզվել է, որ Անդրանիկի փողոցի թիվ 123 շենքի մոտակայքում այրվել է կայանված «

Մերսեդես» մակնիշի 81 ՏՏ 100 պետհամարանիշով ավտոմեքենան ամբողջությամբ եւ «ՎԱԶ-2121» մակնիշի 85 OD 888 պետհամարանաիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը, դիմապակին, առջեւի երկու նստատեղերը: