Ֆրանսիայում քաղաքացիների միայն 20%-ն է սատարում երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքական ուղղությունը:
Անցկացված հարցման ընթացքում, որին մասնակցել է 1300 մարդ, պարզվել է, որ քաղաքացիները վստահ են, թե իրենց աշխատանքում պետության եւ կառավարության ղեկավարներն արհամարհում են առաջնահերթ խնդիրների լուծումները` կապված տնտեսության եւ գործազրկության դեմ պայքարի հետ: Այդ մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Ifop ինստիտուտի զեկույցը:
Ֆրանսիայի քաղաքացիները նաեւ նշել են Օլանդի «ոչ բավարար վճռականությունը»: Ընդ որում, պատասխանողները համաձայն են, որ UMP ընդդիմադիր կուսակցությունը («Միություն` հանուն ժողովրդական շարժման»), որը 2012թ. նախագահական ընտրություններին ներկայացնում էր նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, չէր կարող իրեն Օլանդի սոցիալիստական կառավարությունից ավելի լավ դրսեւորել , հաղորդում է rbc-ն:
20% վարկանիշն ամենացածրն է 1958թ. հոկտեմբերի 4-ից ի վեր՝ Հինգերորդ Հանրապետության ողջ պատմության ընթացքում: 2013թ. մարտին Ֆ. Օլանդն արդեն «արժանացել էր» Ֆրանսիայի ամենաչսիրված նախագահ տիտղոսին:





























