Ամերիկացի Նիկոլաս Մեւոլին խեղդվել է Բահամյան կղզիներում ֆրիդայվինգի մրցումների ժամանակ:
Մրցումները տեղի էին ունենում Բահամյան կղզիների մայրաքաղաք Նասաուից հարավ-արեւելք գտնվող Լոնգ Այլենդ կղզում: Հաղթողն ստանալու էր 20 հազար դոլար մրցանակ:
Փրկարարները 32-ամյա սուզորդին ափ են դուրս բերել, սակայն նրան փրկել չի հաջողվել: Զոհված ջրասուզորդը փորձում էր ամենախոր սուզման ռեկորդ սահմանել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Մեւոլիի խեղդվելուց հետո մրցույթը դադարեցվել է:





























