Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած Կոմունիստական ու աշխատավորական կուսակցությունների 15-րդ Միջազգային հանդիպման մասնակիցները «իրենց սոլիդարությունն են հայտնել Սիրիային ու սիրիացիներին՝ կապված իմպերիալիստական ագրեսիային հակազդելու հետ: Այդ քաղաքականությունն իրականացնում են տարածաշրջանային ռեակցիոն ռեժիմների ու սիոնիզմի ուժի միջոցով»:

Իրենց հայտարարությունում կուսակցություններն ընդգծել են, որ այդ դավադրությունն ուղղված է նրան, որ «Սիրիային շեղեն իմպերիալիզմի ու սիոնիզմի դեմ պայքարի ուղուց, տարածաշրջանի երկրներին պարտադրեն գաղութային հեգեմոնիա ու հարված հասցնեն ազգային-ազատագրական ուժերին»,-հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը:

Կոմունիստները խստագույնս դատապարտել են ԱՄՆ կողմից ցանկացած միջամտություն կամ ուժի կիրառման սպառնալիք:

Կուսակցությունները քննադատել են Սիրիայում ահաբեկիչների հանցագործությունները, որոնց զոհ են դարձել հազարավոր խաղաղ բնակիչներ: Իսկ այդ ոճրագործությունները հովանավորվու են իմպերիալիստական ռեժիմին հարող այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Թուրքիան ու Սաուդյան Արաբիան: