Պաշտպանության նախարարության նախկին աշխատակցուհի Եվգենիա Վասիլեւան, որին մեղադրում էին «Օբորոնսերվիսի» հետ կապված գործի մեջ, հայտարարել է, որ իր զբաղեցրած պաշտոնը եւ դրանից բխող լիազորությունները չեն ենթադրել անշարժ գույքի օտարում: Նա նաեւ հերքել է իր 13-սենյականոց բնակարանի մասին շրջանառվող լուրերը:
Նա նաեւ նշել է, որ իր բնակարանն ընդամենը 118 քմ է եւ բաղկացած է ընդամենը չորս սենյակից: Հիշեցնենք, որ Վասիլեւան տնային կալանքի մեջ է:
Վասիլեւան նաեւ պատմել է, որ քննիչներն իրեն մեղավոր են ճանաչում ՊՆ օբյեկտները վաճառելիս գները 13 տոկոսով իջեցնելու մեջ:
Դաշնային ունեցվածքի վաճառքի 60 տոկոսը չկայացած են ճանաչվել, ինչը վկայում է այն մասին, որ վաճառքի գները շուկայականից բարձր են եղել, կարծում է Վասիլեւան:
Վասիլեւային մեղադրել են հանցավոր գործունեության 12 էպիզոդներով՝ կապված «Օբորոնսերվից» գումարային միջոցները շորթելու հետ:





























