Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածով քաղաքացի Ն. Գ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քաղաքացու հաղորդման, 2013 թվականի հոկտեմբերի 1-ին եւ 2-ին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ամուսնու՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի հրամանատարի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Կատարվում է նախաքննություն: