Սպանությունը տեղի է ունեցել նոյեմբերի տասներեքին Իրկուտսկի մարզում գտնվող փայտամշակման բազայի տարածքում: Կոնֆլիկտի ժամանակ տղամարդը դուրս է եկել ափերից, վերցրել մականն ու ծեծելով սպանել բանվորներից մեկին: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի-ծառայությունը:
Կոնֆլիկտը ծագել է այն ժամանակ, երբ բազայի տերը՝ պատգամավորը, հայտնաբերել է, որ բանվորները պահակակետում ալկոհոլ են օգտագործում: Բանվորների դաս տալու համար նա վերցրել է մականն ու ծեծել նրանցից մեկին: Ստացված վնասվածքներից 53-ամյա տղամարդը տեղում մահացել է, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Քննչական մարմինները 36-ամյա պատգամավորին մեղադրանք են ներկայացրել: Ներկայումս քրեական գործի հետաքննությունը շարունակվում է: Սպանության հանգամանքները ճշտվում են:





























