Երեւան-Սեւան ճանապարհի 20-րդ կմ-ին նոյեմբերի 17-ին, ժամը 02.50-ին,   «ՎԱԶ-2105»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի պատին, ինչի հետեւանքով վարորդը  եւ 3 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 17-ին, ժամը 10.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երեւան-Էջմիածին ճանապարհի 16-րդ կմ-ին` Զվարթնոց գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 81-ամյա տղամարդու եւ նրան տեղափոխել Վաղարշապատի հիվանդանոց:

Նոյեմբերի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենա Երեւան-Գյումրի ճանապարհի 54-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի բետոնե սյանը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նոյեմբերի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան  Երասխ-Երեւան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե եզրաքարերին, ինչի հետեւանքով վարորդը եւ  ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: