Աշխարհի ամենահեղինակավոր գործարար ամսագրերից մեկը` Forbes ամսագիրը, սկսել է կորցնել գովազդային եկամուտը, քանի որ ընթերցողն օգտվում է համացանցից: Եվ  թեեւ  այս տարին ֆինանսական առումով հարաբերականորեն հաջող էր, ամսագիրը վճռել է ինչ-որ բան փոխել, հայտնում է «ՆՏՎ-ն»:

Այն մասին, որ ամսագիրը հրատարակող Forbes Мedia ընկերությունը վաճառվում է, աշխատակիցներին իր նամակում հայտնել է ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Մայկ Պերլեսը:  Ըստ նրա` արդեն հետաքրքություն է նկատվում հավանական գնորդների կողմից:

Ըստ Bloomberg-ի` Forbes Мedia-ն, որն այժմ վերահսկում է  Ֆորբս ընտանիքը, ցանկանում է ստանալ առնվազն 400 միլիոն դոլար: