Աշխարհում պարարտանյութերի խոշոր արտադրող «Ուրալկալիումի» ինտրիգը կարող է լուծվել` այս շաբաթ Սուլեյման Քերիմովի 21,75% բաժնետոմսերի վաճառքով:
Գնորդները կդառնան Միխայիլ Պրոխորովը եւ Դմիտրի Մազեպինը, հաղորդում է ՆՏՎ-ն:
Նրանք կարող են վճարել 43500000 դոլար (միլիարդ): Սակայն Պրոխորովն ու Մազեպինը նաեւ ցանկանում են գնել Քերիմովի գործընկերներ Ֆիլարետ Գալչիեւի եւ Անատոլի Սկուրովի փաթեթները, իսկ դրանք եւս 12% բաժնետոմսերն են` 2,5 միլիարդ դոլար արժողությամբ:
Խոսակցությնները, թե Քերիմովը կվաճառի «Ուրալկալիումի» իր բաժնետոմսերը, սկսվել էին, օգոստոսի վերջին, երբ Մինսկում ձերբակալել էին ընկերության ղեկավար Վլադիսլավ Բաումգարտներին: Նրան մեղադրել էին լիազորությունները գերազանցելու եւ յուրացումների մեջ: Բաումգարտների դեմ Ռուսաստանում քրեական գործ էին հարուցել: Այժմ վճռվում է նրա արտահանձնման հարցը:





























