Հայաստանի կառավարությունը խթանելու է հայկական բիզնեսը՝ «սպիտակ» աշխատավարձի չափը ավելացնելով: Այս մասին այսօր հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանը: Աշխատավարձի իրական չափը ֆիքսելու խնդիրը, հավելել է նա, առաջանում է ամենուրեք, որտեղ գործազրկությունը գերազանցում է տաս տոկոսը, ինչը գործատուներին ավելի լավ վիճակում է դնում: Սակայն պետությունը մշակել է մի շարք գործիքներ, որոնց շնորհիվ բիզնեսը շահագրգռված կլինի ներկայացնել իրական աշխատավարձի չափը: «Մեր առաջ խնդիր է դրված աշխատավարձերը պահպանել նախկին մակարդակում: Այդ պատճառով նոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից հետո գործատուները պետք է պահպանեն աշխատավարձի իրենց ֆոնդերը առնվազն նախորդ տարվա մակարդակում: Մենք այլ վարչական մեխանիզմներ եւս կընդունենք»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ իրական աշխատավարձի չափի գրանցմամբ հետաքրքրված կլինեն նաեւ քաղաքացիները:
NEWS.am-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հաղորդել է, որ կառավարությունն առայժմ ստվերային զբաղվածությանգնահատականներ չունի:
Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը երկրում սկսելու է գործել հաջորդ տարվա հունվարի մեկից:





























