Հայաստանի պետեկամուտների կոմիտեն հրապարակում է տվյալներտարվա աճող ժամանակահատվածներում ապրանքների ներմուծման ու արտահանման մասին՝ առաջին եռամսյակ, առաջին կիսամյակ, ինն ամիս ու տարի: Այս տվյալների հիման վրա հնարավոր է որոշել եռամսյակային ցուցանիշները՝ ռուսական բնական գազի ներկրումների ծավալն ու մաքսային արժեքը:
Այս տվյալների հիման վրա ռուսական գազի մաքսային արժեքի միջին հաշվարկում նկատվում է հակասություն: Այսպես, անցյալ տարվա առաջին եռամսյակում 1000 խորանարդ մետրի դիմաց 220 դոլար, երկրորդ եռամսյակում ՝ 254 դոլար, իսկ ահա այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 247 դոլար, երկորդում՝ 268, իսկ երրորդում բարձրացել է մինչեւ 282 դոլարի 1000 խորանարդ մետրի դիմաց:
Հիշեցնենքմ որ ընթացիկ տարում ապրիլի 1-ին ռուսական գազի գինն ավելացել էր 1,5 անգամ՝ 180-ից մինչեւ 270 դոլարի 1000 խորանարդ մետրի դիմաց: Սա ազդեց ներքին սակագների բարձրացման վրա, եթե նախկինում բաժանորդն օգտագործած 1000 խորանարդ մետրի դիմաց վճարում էր 132 000, ապա այժմ՝ 156 000 դրամ, այսինքն 18.2 տոկոս աճ:
Նոյեմբերի 13-ին Հայաստանի ֆինանսների նախարարը հայտարարեց, որ այս պահին սահմանին ռուսական գազն արժե 1000 խորանարդ մետրի դիմաց 186 դոլար ու այդ թիվն ընկած է 2014թ.-ի բյուջեի հիմքում:
Իր հերթին էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարը նշել է, որ Ռուսաստանից ներմուծվող բնական գազի գինը «սահմանին կազմելու է 189 դոլար: Գազի գինը չի իջնի, սակայն չի էլ բարձրանա»:
Կարող ենք ենթադրել, որ ապագայում 180 դոլարի համեմատ թանկացումը աննշան կլինի՝ 9 դոլար, ներկայիս 90 դոլարի դիմաց: այսինքն տասն անգամ քիչ: Տրամաբանական է, որ Հայաստանում սակագները կիջնեն ու կմոտենան մինչեւ ընթացիկ տարվա հուլիսի 7-ը գործող ցուցանիշներին:
Կարելի է ենթադրել, որ ռուսական բնական գազի մաքսային բարձր տուրքերը երկու նպատակ են հետապնդում՝ ապահովել պետբյուջեն եկամտահարկով՝ պահպանելով ներքին ցածր սակագները:
Նշենք, որ Ռուսական դաշնային ծառայության տեղեկությունների համաձայն՝ հաջորդ տարի հուլիսի 1-ից բնակչության համար բնական գազի գինը կավելանա 4.2 տոկոսով: Իհարկե, սրանք մեր ավանդական գնաճի երկնիշ թվերը չեն, սակայն, ռուս սպառողի համար տհաճ երեւույթ է:
Ռուսաստանի բնակչության համար բնական գազի սակագինը մեր համեմատ անհամամասնական է՝ կապված կենցաղում դրա օգտագործման տեսակից: Ռուսաստանի մայրաքաղաքում բնական գազի սակագինը սնունդի պատրաստման կամ ջրի տաքացման մակարդակում արժե 1 խորանարդ մետրի դիմաց 5,4 ռուբլի:
Հայկական փոխարժեքով կազմում է 67 դրամ, այսինքն 2,3 անգամ քիչ մեր շարքային սպառողների համար: Ռուսական բնական գազի արժեքը մեզ համար ավելանում է նաեւ Վրաստանի տարածքով անցնելու հաշվին(մոտ 10 տոկոսի չափով): Սակայն, հաշվի առնելով այս գործոնը, գումարած ռուսական մաքսային տուրքը 30 տոկոս չափով ու խողովակաշարով տեղափոխվելու ընթացքում գրանցվող կորուստը, սակագների միջեւ տարբերությունը օպտիմալ չէ…

Ալբերտ Խաչատրյան





























