«Վանաձորի» քրեակատարողական հիմնարկում շուրջ 18 օր հացադուլի մեջ գտնվող Դավիթ Վերմիշյանին տեղափոխել են հոգեբուժարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ նախաքննական մարմինը որոշում է կայացրել եւ նրան ուղարկել են հոգեբուժարան՝ փորձաքննություն անցկացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ Դաբիթ Վերմիշյանը մեղադրվում է հեռուստացույց գողանալու մեջ:




























