Մեկ օրվա ընթացքում հրաձգության երկրորդ դեպքն է գրանցվել Փարիզում. այս անգամ կրակել են Societe General բանկի մոտ՝ փարիզյան Դեֆանս շրջանում, հաղորդում է Parisien-ը՝վկայակոչելով ականատեսներին:
Դրա հետ մեկտեղ, պարբերականը հաղորդում է, որ ստիկանությունն առայժմ չի հաստատում միջադեպի մասին տեղեկությունները: Բանի ներկայացուցիչն, իր հերթին, հայտարարել է, որ ոչ ոք չի տուժել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ նոյեմբերի տասնութին երկու կրակոցներ են հնչել Liberation Liberation պարբերականի գրասենյակում; Անհայտ տղամարդը ներխուժել է հրատարակչության նախասրահ, երկու անգամ կրակել է ու փախուստի դիմել: Վիրավորվել է լուսակարչի ասիստենտներից մեկը:
Անհայտ անձը կրակ է բացել ֆրանսիական Liberation թերթի հրատարակչությունում http://news.am/arm/news/181266.html
Փարիզյան ոստիկանությունն այսօր իր խիստ վերահսկողության տակ է վերցրել փարիզյան բոլոր խմբագրությունները:
Ոստիկանությունն իր վերահսկողության տակ է վերցրել փարիզյան բոլոր խմբագրությունները





























