Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Ռուբեն Հ.-ն ծեծի է ենթարկել կնոջը: Մասիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 46-ամյա Ռուբեն Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այս տարվա հոկտեմբերի 7-ին, ժամը 22.30 սահմաններում, կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ` Նարինե Հ.-ի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան: Նա ձեռքերով 7-8 անգամ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Քրեական գործ է հարուցվել 118 հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























