Մոսկվայում ներգաղթյալների կուտակման հիմնական վայրը ոչ թե արվարձաններն են, ինչպես ընդունվա է մտածել, այլ՝ ՌԴ մայրաքաղաքի կենտրոնը: Նման եզրակացության կարելիէ հանգել օտարերկրացիների գրանցման վիճակագրությունից ելնելով, որը Դաշնային միգրացիոն ծառայությունը ներկայացրել է «Կոմերսանտ» թերթի հարցմանն ի պատասխան:

Այսպես, Տվերի շրջանում մոտ 20 անգամ ավելի շատ ներգաղթյալ է գրանցված, քան Արեւմտյան Բիրյուլեւոյում, որտեղ վերջերս անկարգություններ տեղի ունեցան: Այդ իրադարձություններից հետո կարծիք էր ձեւավորվել, որ ազգայնականների կողմից նոր անկարգությունների նոր կետեր կարող են լինել Մոսկվայի այլ արվարձաններ, սակայն վիճակագրությունը հակասում է հասարակության շրջանում տարածված կարծիքին, թե ներգաղթյալներն ավելի շատ բնակվում են արվարձաններում:

Այսպես, Արեւելյան Բիրյուլեւոյում, որտեղ ազգայնականները հարձակվել էին «Պոկրովսկայա» մթերքի բազայի վրա, գրանցված է ընդամենը 11 186 ներգղթյալ: Լյուբլինոյում, որտեղ ամեն տարի «Ռուսական քայլերթ» է տեղի ունենում, գրանցված է 23 209 ներգաղթյալ, Մարյինոյում գրանցված է 2 442 ներգաղթյալ:

Իսկ ահա Մոսկվայի կենտրոնական Տվերի շրջանում գրանցված ներգաղթյալների թիվը հասնում է 191 398-ի: