Երեւանի Նոր Նորքի 1-ին զանգվածի թիվ 3 տաքսու կայանատեղիում, այսօր՝ նոյեմբերի 19-ի գիշերը ժամը 04:25-ի սահմաններում ավտոմեքենա է՝ այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ջուղայի փողոցի թիվ 8 հասցեում՝ «Ավտո Սթար» տաքսի ծառայությանը պատկանող կայանատեղիում, այրվել է «Դեու Նեքսիա» մակնիշի L 1783 համարանիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.38-ին, մարվել՝ 04.56-ին: