Պաղեստինի ազգային ինքնավարության հիմնադիր եւ առաջին առաջնորդ Յասիր Արաֆաթի այրին եգիպտական DreamTV հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր ամուսնու ապուրի մեջ թույն է լցրել է նրա մերձավորներից մեկը:
Նախկինում Սուհա Արաֆաթը դարձել էր հանգուցյալի մարմնի մասունքների փորձաքննության նախաձեռնողը, որոնցում Շվեյցարիայի գիտնականները ռադիոակտիվ պոլոնիում-210 տարրի բարձր բաղադրություն էին հայտնաբերել: Հետազոտության եզրակացությունները Պաղեստինի ներկայիս իշխանություններին հիմք էին տվել հայտարարելու, որ Արաֆաթի մահը «բնական ճանապարհով» չի եղել:
«Թույնն ապուրի մեջ են լցրել: Երբ Աբու Ամարը (Արաֆաթի կեղծանունը) կուլ տվեց առաջին գդալը, նա հանկարծակի վեր թռավ` հոսանքահարվածի նման <...> , նետեց գդալը սեղանին եւ վազեց լոգարան», - հայտարարել է Սուհան:
Ըստ այրու` թունավորումը տեղի է ունեցել 2004թ. դեկտեմբերի 12-ին, իսկ մեկ ամիս անց նա վախճանվել է Փարիզի հիվանդանոցում: Անուններ չտալով` Արաֆաթի այրին հայտնել է, որ թույնը ապուրի մեջ կարող էր լցնել միայն մեկ մարդ, որը «շատ մոտ էր» առաջնորդին, հայտնում է NEWSru.com-ը:
Նախօերին AFP գործակալության հրապարակած հարցազրույցում Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը Արաֆաթի մահվան հանգամանքների վերաբերյալ միջազգային հետաքննություն անցկացնելուն կողմ էր արտահայտվել:





























