Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կրիշները նոյեմբերի տասնութին կրկին վերադարձել է իր պարտականությունների իրականացմանը: Հոկտեմբերի սկզբից նա արձակուրդում էր՝ առողջական խնդիրների պատճառով: Նրան վիրահատել են՝ ներքին հեմատոման հեռացնելու:

Իր լիազորությունը վերստանձնելով՝ նախագահը կառավարությունում մի շարք փոփոխություններ է իրականացրել: Նոր վարչապետ է նշանակվել Խորխե Կապիտանիչը: Այս մասին հաղորդում է «gazeta.ru»-ն: