Այսօր Հայաստանում ստեղծվել է նույն իրավիճակը, ինչ 1920 թվականին: Այս մասին այսօր` նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա առաջարկեց մի պահ վերհիշել 1920 թվականի աշունը, երբ խոսում էին դիկտատուրայի, թուրքական վտանգի, միջազգային հարաբերություններում հաջողությունների հասնելու մասին եւ մի մասն էլ բանակցություններ էր վարում, թե ինչպես Հայաստանը հանձնեն Մոսկվային:
Հայրիկյանի խոսքով՝ այն ժամանակ Լենինն էր զենք տալիս թուրքերին, իսկ հիմա՝ Պուտինը: «Այսօր իրավիճակը նույնն է»,-ասաց նա:
«Բոլորը պատվերով են աշխատում՝ սկսած Նաիրա Զոհրաբյանից, վերջացված Պողոսով, այնինչ Հայաստանի բնակչության 70 տոկոսը դեմ է Մաքսային միությանը: Ավելի շատ միտված է իր ինքնիշխանությունը պահպանել»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը:
Նրա համոզմամբ՝ եթե Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, դա կլինի մեր վերջին կործանումը, քանի որ ռուսներն ամեն ինչ անում են, որ Հայաստանը մնա առանց հայերի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























