Հոլիվուդյան դերասանուհի Բրիտանի Մերֆիի հոր` Անժելո Բերտոլոտիի խնդրանքով անկախ բժիշկների թունաբանական փորձաքննությունը հաստատում է, որ Բրիտանին բնական մահով չի մահացել: Բրիտանիին ամուսնու հետ կարող էին թունավորել: Հնարավոր է` մկնդեղով:
Հիշեցնենք, որ ամերիկյան հայտնի դերասանուհի Բրիտանի Մերֆին վախճանվել էր 2009թ. դեկտեմբերի 20-ին` Լոս Անջելեսի իր առանձնատանը: Հաղորդվել էր, որ նա մահացել է սրտի կաթվածից:
Բրիտանի Մերֆին մահացել է սրտի կաթվածից
Ավելի ուշ դատաքննիչը հայտնել էր, որ մահվան պատճառը ուժեղ թոքաբորբն ու անեմիան են եղել: Հինգ ամիս անց նույն ախտանիշներից մահացել էր Բրիտանիի ամուսին Սայմոն Մոյնակը:
Carlson Company-ի մասնագետները Բրիտանի Մերֆիի մազերում, արյան եւ հյուսվաքծների նմուշներում հայտնաբերել էին 10 ծանր մետաղներ, որոնց բաղադրությունը 10 անգամ գերազանցել էր թույլատրելիի սահմանները: Քանի որ միանգամից 10 մետաղի պատահական հայտնվելը չափազանց անհավանական է, մնում է ենթադրել թունավորումը: Կյանքի վերջին տարիներին Բրիտանի Մերֆիի մոտ ակնհայտ էր ծանր մետաղներով թունավորումը. Գլխացավեր, գլխապտույտ, ստամոքսի ցավեր, հազ, ուժեղ քրտնարտադրություն, տարածության մեջ ապակողմնորոշում, թոքաբորբ եւ այլն: Նույն ախտանիշներն ունեցել է նաեւ նրա ամուսինը` մահվանից առաջ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով Daily Mail-ը:





























