Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում Կիսլովոդսկի բժշկական քոլեջի ղեկավարությունը որոշել է հեռացնել մի քանի ուսանողների, որոնք փողոցի մեջտեղում լեզգինկա են պարել:

Հասարակական կարգը խախտողները վարչական պատասխանատվության են ենթարկվել, հաղորդում է Lifenews.ru-ն:

2013-ի հոկտեմբերին մի քանւ երիտասարդներ փողոցի մեջտեղում լեզգինկա են պարել՝ ամբողջ գործողությունը սուլոցներով ու բղավոցներով ուղեկցելով: Հարեւան տան բնակիչները ոստիկանություն են կանչել:

Դատարանն իրավախախտներին տուգանել է, որից հետո նրանց նաեւ հեռացրել են բուհից: