NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ԱՄՆ-ում հայ մտավորականության ականավոր ներկայացուցիչ, լրագրող Էդմոնդ Ազադյանի հոդվածը, որը հրապարակվել է «The Armenian Mirror-Spectator»-ում:
Ռուս գրող Անտոն Չեխովը ժամանակին գրեց պատմվածք 19-րդ դարում ռուս հասարակության շրջանում շքանշանների նշանակության մասին: Չեխովը ծաղրի էր ենթարկում կերպարներին, որոնք ձգտում են դրանց: Նա մահացել է 1905թ.-ին ու այդ պահից ի վեր քիչ բան է փոխվել: Ռուսական կայսրության խորհրդային ժառանգները նույնպես ընդգծում էին նման շքանշանների նշանակությունն ու այն աստիճան, որ բազմաթիվ կատակներ ու անեկդոտներ էին հայտնվել Լեոնիդ Բրեժնեւի մասին, որն առավել շատ թվով շքանշանների էր արժանացել:Այսօր այդ ցանկալի մեդալները կարելի է գրոշների դիմաց ձեռք բերել Երեւանի հռչակավոր վերնիսաժում:
Սակայն, մյուս կողմից, այս ավանդույթը կարծես այնքան է ամրագրված Հայաստանում, որ շատ շուտով ոչ մի զբոսաշրջիկ առանց մեդալի չի մեկնի Երեւանից, որ կստանա Հայաստանի ինչ-որ մարմնի կամ հիմնարկի կողմից: Նույնը եկեղեցու դեպքում: Թվում է, շուտով մեդալակիրներն ավելի շատ կլինեն, քան հայերը, որոնք զրկված են այդ պատվից:Անցյալում շատ քչերը շքանշան ունեին ու հազվադեպ էր տեղի ունենում: Իսկ այսօր դրանց առատությունը շեղում է ու արժեզրկում է պատիվները: Ոմանք նույնիսկ մտածում են, թե որ ծառայության դիմաց են արժանացել այդ պատվին:Երեւում է, եկել է ժամանակը վերանայել Հայաստանի արժեհամակարգը, որտեղ, թվում է, շեշտը դնում են սփյուռքահայության միամտության վրա: Ճիշտ է, այդ շքանշանները արդյունավետ խայծ են ծառայում, որպեսզի ոմանց ստիպեն ներդրումներ ու նվիրատվություններ կատարել: Որքան հեռու են տարածվում պատիվները, այնքան խարխլվում է արժեհամակարգը ու արժանի մարդիկ չեն առանձնանում նրանցից, ովքեր չեն համապատասխանում արժանացած կոչումներին ու պատիվներին:




























