Վիրջինիա նահանգի սենատոր Կրեյգ Դիդսի որդին դանակով հարվածել է հորը եւ ինքնասպանություն գործել, հաղորդում է NBC-ն:

Ըստ հեռուստաալիքի` սենատորի որդի 21-ամյա Օսթին Դիդսը դանակով հարձակվել է հոր վրա եւ բազմաթիվ հարվածներ հասցրել նրան: Այնուհետեւ սենատորի որդին կրակել է իր գլխին եւ տեղում մահացել, հաղորդում է Gazeta.ru-ն:

Սենատորը ծանր վիճակում տեղափոխվել է Վիրջինիա նահանգի հիվանդանոցներից մեկը: Հոր վրա որդու հարձակման դրդապատճառները չեն հաղոդվում:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ անհայտ անձինք հարձակվել էին  Վիրջինիա նահանգի սենատոր Կրեյգ Դիդսի տան վրա:
Հայտնի է, որ 2005թ. Դիդսն առաջադրել էր իր թեկնածությունը նահանգի գլխավոր դատախազի պաշտոնում, իսկ 2009թ. փորձել էր քաղաքապետ դառնալ: Երկու ընտրություններում էլ նա պարտվել էր: