Սաուդյան Արաբիայի իշխանությունները երկու շաբաթվա ընթացքում  արտաքսել են 60 հազար ապօրինի միգրանտների, նոյեմբերի 18-ին հայտնել  է Agence France-Presse-ը` վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Մոհամեդ բին Նայեֆին:

Ըստ նախարարի` միգրանտների արտաքսումը շարունակվում է  անսահմափակ ժամկետով: Ապօրինի միգրանտների զանգվածային արտաքսմանը նախորդել էր  յոթնամսյա համաներումը, որի ընթացքում բոլոր ցանկացողները կարող էին օրինականացնել իրենց կարգավիճակը  կամ էլ կամավոր լքել երկիրը: Այդ ժամանակահատվածում շուրջ չորս միլիոն մարդ աշխատանքի պաշտոնական թույլտվություն էր ստացել:  Երկիրը լքել էին Բանգլադեշից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից, Նեպալից, Պակիստանից եւ Եմենից եկած մոտ մեկ միլիոն ներգաղթյալներ, հաղորդում է  Lenta.ru-ն:

Ըստ 2013թ. սկզբի տվյալների`27 միլիոն բնակչություն ունեցող Սաուդյան Արաբիայոմ բնակվում է ինը միլիոն միգրանտ: Նրանց մեծամասնությունն աշխատում է սպասարկման ոլորտում, զբաղվում է ձեռքի աշխատանքով կամ էլ աշխատում գրասենյակային ցածր վարձատրվող պաշտոններում: