Ֆլորիդայի ափերի մոտ Ատլանտյան օվկիանոսն է ընկել օդանավ, որում եղել է չորս մարդ, հաղորդում է NBC-ն:

Մեքսիկայում գրանցված Learjet 35 փոքր օդանավը մեկնել էր երեքշաբթի` տեղի ժամանակով ժ. 19.51 –ին, Ֆորթ Լոդերդեյլ քաղաքի օդանավակայնից դեպի Մեքսիկայի Կոսումել քաղաք: Թռիչքից կես ժամ անց կարգավարները կորցրել էին կապն օդանավի անձնակազմի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ Քաղավիացիայի վարչության (FAA) ներկայացուցիչների`օդանավն ընկել էր Ատլանտյան օվկիանոսը` Ֆլորիդայի ափերից մեկուկես կմ հեռավորության վրա: Դեպքի վայրում կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ: Ներկայումս հայտնաբերվել է երկու մարդու մարմին: