Բրիտանիայի ոստիկանությունը հետաքննում է, թե ինչ եղանակով են Սփոլդինգ քաղաքից ոչ հեռու գտնվող գետում հայտնվել մոտ 100.000 դոլարին համարժեք ֆունտ ստեռլինգ թղթադրամները:

Գետում լողացող թղթադրամները նկատել է շան հետ զբոսանքի դուրս եկած անցորդը:

Ըստ ոստիկանության` որոշ թղթադրամներ տուժել էին, սակայն մեծ մասի վիճակը տանելի էր, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այժմ որոնում են փողերի սեփականատիրոջը, որը պետք է ապացուցի, որ դրանք իրեն են հասել օրինական ճանապարհով, եւ բացատրի, թե ինչպես թղթադրամները հայտնվել գետում: